Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի շարք երկրներից ժամանած սփյուռքահայ և օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրանք Հայաստանում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ և այցելելու են նաև Արցախ: Հանդիպմանը նախագահին մասնավորապես հարցեր են ուղղվել Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի, հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության …