Չորս քայլ, որով Բայդենը կարող է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղության հասնել․ Foreign Policy-ի հրապարակումը

Լուրեր

16.01.2025 | 17:45
Հայաստանը հնդկա-ֆրանսիական արտադրության հրետանային համակարգ կգնի Հնդկաստանից․ The Economic Times
16.01.2025 | 17:38
Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին
16.01.2025 | 17:30
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը համաձայնեցված է Դոնալդ Թրամփի հետ․ Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 17:23
Վերացվել է «Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ի ջրօգտագործման կասեցումը․ ԲԸՏՄ
16.01.2025 | 17:15
Բայրամովը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում առկա խնդիրները
16.01.2025 | 17:07
Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից
16.01.2025 | 17:01
Կարմիր բերերտավորի` «Աչքերդ չկլորցնես» արտահայտության մասով ՆԳՆ-ում ծառայողական քննություն է սկսվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 16:54
Ադրբեջանի ՊՆ զորամասերում զինծառայողների հետ հանդիպումների սահմանափակումներ են մտցվել
16.01.2025 | 16:50
Զենքի գործադրմամբ հանցագործությունները շարունակում են մեզ համար մտահոգիչ մնալ․ ՆԳ նախարար
16.01.2025 | 16:47
Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գուրգեն Արսենյանը Վաչագան Ղազարյանի գործով վկա են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 16:39
Կոշտի և օբյեկտիվության ճիշտ բալանսը դեռ չենք կարողացել գտնել․ գոհունակությունը նվազել է․ ՊԵԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 16:35
Կոբախիձեն ընտրություններից հետո առաջին արտասահմանյան այցը կկատարի Ադրբեջան
16.01.2025 | 16:24
Ինչ կապ ունեն Աշտարակի բաժնի պետի ազատումը և մարզպետի խորհրդականի մոտ եղած թմրանյութը․ հարց նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 16:15
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է հրադադարին հավատարմության մասին
16.01.2025 | 16:06
Երբեք խոսք չի գնացել ՀՀ տարածքում արտատարածքային միջանցքների ստեղծման մասին․ Զախարովա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Բայերը (2013-2017թթ.) Foreign Policy-ում հոդված է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես կարող է նախագահ Ջո Բայդենը օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղության հասնել։

Նա գրում է, որ չնայած նախորդ տարեվերջին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսված պատերազմը դադարել է, հակամարտությունը չի լուծվել։ 1997 թվականից ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, զբաղվում են բանակցություններով՝ տևական լուծման հասնելու համար։

«Բայց վերջին տարիներին դիվանագիտությունը ձախողվեց, և շփման գծի երկայնքով բռնություններն ավելի հաճախակի դարձան՝ ներառյալ 2016 թվականի քառօրյա բռնկումը»,- գրում է ամերիկացի դիվանագետը՝ հավելելով, որ 1994 թվականի համաձայնագրով Հայաստանը փաստացի վերահսկում էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև դրա հարակից շրջանները, իսկ այդ համաձայնագիրը ստորագրվեց, որովհետև Ադրբեջանը վախենում էր, որ Հայաստանի զորքերը կարող են հետագա հաջողությունների հասնել, այդ թվում՝ հարձակվել մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի վրա։

«Սակայն անցնող տասնամյակում Ադրբեջանի նավթային գումարները՝ համակցված Թուրքիայի ռազմական, հետախուզական, ուսուցողական աջակցության հետ, Հայաստանի աղքատությունն ու Ռուսաստանից կախվածությունը ստեղծեցին իրավիճակ, երբ ստատուս-քվոյից դժգոհ Ադրբեջանը նշանակալի ռազմական ուժ կուտակեց»,- գրում է Բայերը։

Անդրադառնալով վերջին պատերազմին ու դրանից հետո ստեղծված իրավիճակին՝ նա նշում է, որ նոր ստատուս-քվոն մոտ ժամանակներում հազիվ թե փոխվի, չի թվում, որ երկու կողմերն էլ ուզում են կառուցողական ոգով առաջ շարժվել։ Նոյեմբերի 9-ի համաձայնությունն էլ հրադադարի փաստաթուղթ, ոչ թե խաղաղության համաձայնագիր է, ավելին՝ Ռուսաստանի ու Թուրքիայի խորը ներգրավվածությունն ավելի է բարդացնում իրադրությունը։

Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ նոր վարչակազմը Հարավային Կովկասը պիտի դիտարկի որպես հնարավորություն՝ ամերիկյան ներգրավվածությունը ցույց տալու և օգտագործելու Բայդենի ժողովրդավարամետ արտաքին քաղաքականությունը, որի հիմքում մարդու իրավունքներն են։

«Սա չի նշանակում, որ հնարավոր է կտրուկ արդյունքի հասնել, բազում պատճառներ կան սթափ վերլուծության ու թերահավատության համար, բայց առանց ամերիկյան էներգետիկ դիվանագիտության՝ առաջընթացի հույսն ավելի փոքր կլինի»,- գրում է նա։

Դանիել Բայերը 4 քայլ է ներկայացնում, թե ինչպես կարող է Բայդենի վարչակազմը օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնել տևական խաղաղության, որը կլինի երկար ճանապարհ, բայց դրանք կառուցողական ընթացք կստեղծեն։

Նրա ներկայացմամբ՝ առաջինը հրադադարի պահպանումն է, քանի որ նոյեմբերի 9-ի համաձայնությունը իդեալական չէ։

«Այն նախատեսում է երկու կողմերի գերիների, քաղաքացիական անձանց փոխանակում, սակայն հավաստի ապացույցներով՝ կան բանտարկյալներ, և նրանց վերադարձն առաջնային պիտի լինի»,- գրում է հոդվածագիրը։

Երկրորդ քայլը հումանիտար աշխատանքին ու վերաբնակեցմանն աջակցելն է։

«Մարդիկ մտածում են՝ ինչպես վերսկսել իրենց կյանքը: Հասարակ մարդկանց օգնելը պակաս գրավիչ չէ, քան հրադադարի հարցով բանակցությունները կամ քաղաքական համաձայնագրերը։ Հակամարտությունը չի կարող լուծվել, քանի դեռ մարդիկ դա չեն անում։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերաբնակեցումը հեշտ չէ, Բաքվի կոռումպացված կառավարությունը չունի տեղական ինքնակառավարման մարմինների ռիսկերը կառավարելու փորձ։ Մինչ այդ, նոր տեղահանված հայերն էլ անհանգստացած են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական ու մշակութային վայրերի ճակատագրով։ Սա չի կարելի թողնել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Թուրքիայի հույսին»,- գրում է Բայերը։

Երրորդ քայլը, ըստ նրա, տարածաշրջանի տնտեսական զարգացման մարտավարությունն է։

«Ապագա համագործակցությունը խթանելու ամենահարմար լծակը նոր տարածաշրջանային տնտեսական ռազմավարությունն է՝ ներառյալ ենթակառուցվածքների զարգացումը, որը կարող է գրավել միջազգային ներդրումներ Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև հարևան Վրաստանի տնտեսություններում։ Վաշինգտոնը պետք է աշխատի ԵՄ-ի ու Հարավային Կովկասի երեք կառավարությունների հետ՝ տարածաշրջանային զարգացումը մշակելու համար։ Միջազգային հանրության ֆինանսական ներդրումները պիտի կապվեն կողմերի քաղաքական պարտավորությունների ու վիճելի հարցերի լուծման հետ։ Ցանկացած ֆինանսական աջակցություն պիտի զուգակցվի կոռուպցիայի դեմ պայքարով»,- ասում է ամերիկացի դիվանագետը։

Իսկ չորրորդն քայլը պետք է լինի դիվանագիտության ակտիվացումը։

«ԵԱՀԿ Միսկի խմբի ամերիկացի համանախագահը պետք է դեսպանի աստիճան ունենա։ Վաշինգտոնը պետք է ստիպի համանախագահներին՝ հանդիպել ԵԱՀԿ թիմով ու մշակել ռազմավարություն։ Վաշինգտոնը պիտի նաև Մոսկվայի հետ խոսի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ նոյեմբերի 9-ի հրադադարը վավերացնելու համար ու կոչ անի նոր խաղաղության համաձայնագիր մշակել։ Ռուսները կողջունեն ԱԽ-ի կողմից Պուտինի մշակած մեկ էջանոց համաձայնագրի վավերացումը։ Փոխարենը դա հնարավորություն կտա տարածաշրջանային զարգացման ծրագրին, որը կներառի Հարավային Կովկասի երեք պետությունները։ Դա կհաստատի կողմերի ինքնիշխանությունը՝ ներառյալ 5 տարի հետո ռուս խաղաղապահների տեղակայումը դադարեցնելու իրավունքը»,- գրում է Բայերը։

Ամերիկացի դիվանագետը նաև հավելում է, որ արտաքին քաղաքականությունը, որը հիմնված է մարդու իրավունքների վրա, չի կարող կենտրոնանալ միայն աշխարհաքաղաքականության ու ամենամեծ խաղացողների վրա։

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը շատերի համար անլուծելի խնդիր է թվում։ ԱՄՆ լուրջ ջանքերն առաջընթաց գրանցելու հնարավորություն են՝ ցույց տալու համար, թե ինչպիսին է արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականությունը»,- եզրափակում է հեղինակը։

Էմմա Չոբանյան