Ռեյտինգային ընտրակարգը՝ չարիք․ «Իմ քայլը» կողմ քվեարկեց փակ համամասնական ընտրակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

Ազգային ժողովն այսօր միայն իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների «կողմ» քվեներով ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Իշխանությունն այսօր հրավիրված արտահերթ նիստում փոփոխեց միայն ռեյտինգային համակարգից փակ համամասնական ընտրակարգին անցումը: Խորհրդարանական ուժերից ԲՀԿ-ական պատգամավորներից որևէ մեկը ներկա չէր նիստին: Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը հայտարարել է՝ պատրաստ են ընտրությունների ցանկացած օրենսգրքով: Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները թեև ներկա էին նիստին, բայց քվեարկությանը չմասնակցեցին: Նրանք ընտրություններից առաջ նոր ԸՕ-ի ընդունումը համարում են խաղի կանոնների փոփոխություն:

Իսկ նախագծի քննարկումն ԱԺ-ում անցավ սուր քննադատությունների ուղեկցությամբ: Էդմոն Մարուքյանն իշխանական խմբակցությանը մեղադրեց ստախոսության մեջ։ Նա պնդում է՝ Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողով են ուղարկել այլ նախագիծ, իսկ արտահերթ նիստի օրակարգ բերել՝  ուրիշ նախագիծ:

Նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլից» պատգամավոր Վահագն Հովակիմյանը հակադարձեց՝ նշելով, որ այս պահին կատարվող փոփոխություններն առկա են մեծ փաթեթում, որն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, պարզապես, ըստ նրա, որոշ կարգավորումներ ավելի շուտ են ընդունում:

Մարուքյանն արձանագրեց, որ իշխանությունն առանց ընդդիմադիր ուժերի է ընդունում Ընտրական օրենսգիրքը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այդպիսով կասկածի տակ է դրվում սպասվող արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը:

2018 թվականին ռեյտինգային ընտրակարգով «Իմ քայլից» ընտրվել են Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Լենա Նազարյանը և այլ թեկնածուներ, սակայն, այսօր իմքայլականները ռեյտինգային համակարգը որակեցին չարիք և առաջարկեցին րոպե առաջ հրաժարվել այս ընտրակարգից:

Ռեյտինգային ընտրակարգով շուրջ 22 հազար քվե ստացած ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի կիսում ընդդիմադիրների տեսակետը, որ տարածքային ցուցակների պահպանումն ուղիղ կապ ունի ԱԺ-ում մարզերի ներկայացվածության հետ: Սիմոնյանը կարծում է, որ մարզերում կան բդեշխներ, որոնք միջամտում են ընտրական գործընթացին և չեն կարող լինել մարզերի ներկայացուցիչներ: Փաշինյանի թիմակիցը կարդաց նաև Էդմոն Մարուքյանի՝ 2018 թվականի ելույթը ռեյտինգային ընտրակարգին դեմ:

Մարուքյանն իրեն ուղղված այս մեղադրանքերի վերաբերյալ մի քանի անգամ ասել է, որ նման հայտարարություններ անելով ցանկացել են հեղափոխությունը փրկել: Ըստ Մարուքյանի՝ 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարման որոշ օղակներում դեռ մերժվածներն էին և կարող էին վերցնել իշխանությունը, ուստի ԼՀԿ-ն այդ շրջանում հայտարարել է, որ դեմ է ռեյտինգայինին:

Իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ռեյտինգային ընտրակարգը ոչ միայն չարիք է որակում, այլև համարում է «տասովշիկների» ընտրական համակարգ։ Ըստ նրա՝ այս ընտրակարգով խորհրդարան են գալիս անձինք, որոնք ունեն մեծ ազդեցություն, մասնավորապես՝ բիզնես, ֆինանսական ազդեցություն:

Արուսյակ Ջուլհակյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ռեյտինգայինը համարում «տասովշիկների» ընտրակարգ, երբ իրենց դաշինքից 44 հոգի պատգամավոր է դարձել այս ընտրակարգով: Իշխանական պատգամավորը շեշտում է՝ այն ժամանակ հեղափոխական իրավիճակ էր, ձայն հավաքող թաղային հեղինակությունները խուսափում էին քվեներ ապահովել:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս ԸՕ-ն ոչ թե «տասովշիկների» դեմ պայքարի համար է, այլ սրանով իշխանությունները ժողովրդին զրկում են պատգամավոր ընտրելու իրավունքից: Մարուքյանը սա հիմնավորում է նրանով, որ տարածքային թեկնածուներ չեն լինելու, նրանք գալու են խորհրդարան՝ ըստ կուսակցության որոշած հերթականության:

Իշխանությունից Էդմոն Մարուքյանի հայտարարությունները, թե Փաշինյանն իրեն ենթարկվող խորհրդարանի մոդել է նախագծում, հակադարձում են՝ նշելով, որ Մարուքյանը հայտարարություններ է անում՝ ըստ իր քաղաքական նպատակահարմարության:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան