ՌԴ ռազմածովային նավատորմը մտել է Իրանի հարավարևելյան ջրերը՝ Իրանի Զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու։ Tasnim news agency-ի փոխանցմամբ՝ ռուսական նավատորմը կազմված է «Ստոյկի» հետախուզական ռազմանավից և «Կոլա» ռազմական լցանավից: Տեղեկացվում է, որ ռուսական նավատորմի հրամանատարական կազմը Չախբեխար նավահանգստում պետք է հանդիպի իրանցի գործընկերների հետ՝ համատեղ զորավարժություններին նախապատրաստվելու համար։ Իրանցի ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, …

