Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը Պոկրովսկիի գաղութում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվողը համարում է «ընդդիմության առաջնորդին դաժանորեն նվաստացնելու փորձ», գրում է Ամերիկայի ձայնը։ «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռոթը նշել է, որ կազմակերպությունը չունի բանտարկյալին տեսակցելու հնարավորություն, և իրավապաշտպանները բառացիորեն հատիկ առ հատիկ են հավաքում տեղեկություններ Նավալնիի կացության մասին: Ըստ …

