Փաշինյանն է ստու՞մ, թե Օնիկ Գասպարյանը. ԱԽ նիստի սկանդալային ձայնագրության հրապարակման սպասումով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի միջեւ տարաձայնությունները գնալով խորանում են: Այսօր նրանք միմյանց հրապարակավ մեղադրեցին ստախոսության մեջ։

Նախ, կառավարության՝ 2020 թվականին կատարած աշխատանքների արդյունքները զեկուցելու նպատակով Ազգային ժողով ժամանած Փաշինյանը հենց սկզբից շեղվեց բուն թեմայից եւ խոսեց Օնիկ Գասպարյանի՝ նախորդ տարվա նոյեմբերի 17-ի հայտարարության մասին՝ ասելով, որ դա իրականության հետ աղերս չունի։

Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ին, այն ժամանակ դեռ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԶՈՒ գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար: Փաշինյանն ընդգծեց․ ԳՇ նախկին պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, քանի որ, ըստ վարչապետի, 2020 օգոստոսի 21-ի ԱԽ նիստի զեկույցում Գասպարյանը հավաստիացրել է, որ արցախյան ուղղությամբ հայկական կողմը կարող է առկա ուժերով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները: Օնիկ Գասպարյանի այս հայտարարությունն ավելի վաղ հերքել էր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ինքը՝ Օնիկ Գասպարյանը, մինչև Փաշինյանի այսօրվա հայտարարությունը որեւէ կերպ չէր արձագանքել անվտանգության խորհրդի քարտուղարի այս պնդումներին։ Գասպարյանն այսօր անպատասխան թողեց Factor.am-ի զանգերը:

Մինչդեռ Armlur.am -ի հետ զրույցում ԳՇ նախկին պետը Փաշինյանին եւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին անվանել է ստախոս եւ անգամ նշել, որ չի բացառվում՝ ԱԽ նիստի՝ Փաշինյանի հիշատակած արձանագրությունները կեղծված լինեն։ Մեջբերում․ «ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են գցում։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»։

Այդուհանդերձ, անհասկանալի է, թե ինչու իշխանությունները որոշեցին Օնիկ Գասպարյանի այս՝ իրենց բնորոշմամբ կեղծ հայտարարությանն անդրադառնալ մի քանի ամիս անց միայն: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս թեմայի շրջանակում Factor.am-ի հարցին ի պատասխան՝ մոտ մեկ ամիս առաջ պարզաբանում էր ներկայացրել։ Այդուհանդերձ, քաղաքական իշխանությունները չեն հերքում, որ Օնիկ Գասպարյանը պատերազմը դադարեցնելու մասին ԱԽ նիստում խոսել է: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու մասին քննարկում առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ին:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այսօր չկարողացան պատասխանել Factor.am-ի այն հարցին, թե ինչու է վարչապետը մի քանի ամիս շարունակ լռել եւ նոր միայն հայտարարում, որ Օնիկ Գասպարյանը կեղծ տեղեկություն է տարածել: «Իմ քայլից» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը նաեւ ազգակցական կապեր ունի Փաշինյանի հետ, միայն ասաց, որ նա այս շրջանում է նպատակահարմար գտել ենթադրյալ կեղծիքի մասին խոսել: Ստացվում է, որ Փաշինյանի համար խնդրահարույց չի եղել Օնիկ Գասպարյանը ստելը, քանի որ նա այդ հայտարարությունից հետո շուրջ երկու ամիս շարունակեց ղեկավարել ԳՇ-ն: Մինչդեռ, երբ Գասպարյանը պահանջեց Փաշինյանի հրաժարականը, վարչապետն անմիջապես նախաձեռնեց ԳՇ պետի փոփոխությունը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւս տեղեկություններ չունի, թե ինչու է Փաշինյանն ամիսներ շարունակ լռել, բայց շեշտեց՝ վարչապետը չի ստում. ով փորձի Փաշինյանի խոսքերին կասկածել՝ խայտառակ կլինի: Այս թեմային Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Փաշինյանն ու Գասպարյանն իրարամերժ հայտարարություններ են անում, ուստի անհրաժեշտություն կա հրապարակել անվտանգության խորհրդի նիստի այն հատվածը, որը կտա բոլոր հարցերի պատասխանները:

Փաշինյանը հանձն առավ գաղտնազերծել ու հանրությանը ներկայացնել, թե Գասպարյանն ինչ է ասել պատերազմից չորս օր անց տեղի ունեցած ԱԽ խորհրդի նիստի ժամանակ: Նիկոլ Փաշինյանը կառավարության կատարված աշխատանքը ներկայացնելիս, ելույթի ընթացքում, ուշագրավ մանրասներ հայտնեց Անվտանգության խորհրդի մեկ այլ նիստից եւս, որին ներկա են եղել նաեւ հանրապետության նախագահը, կաթողիկոսը եւ խորհրդարանի ընդդիմադիրները: Փաշինյանը մանրամասնեց, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած ԱԽ խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ներկաներին հայտնել է ծանր զիջումների ճանապարհով հրադադարի հասնելու պատրաստակամության մասին: Փաշինյանի բնորոշած այդ ծանր զիջումները Արցախի յոթ շրջանների հանձնումն էր Ադրբեջանին:

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից Արցախի այդ տարածքներին տվեց «Ադրբեջանի տարածքներ» ձեւակերպումը: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն համգանքը, որ Նիկոլ Փաշինյանը թե՛ Օնիկ Գասպարյանի, թե պատերազմի հետ կապված մյուս բացահայտումներն անում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետ: Նկատենք, որ հանրությանը հուզող այդ հարցերին անդրադառնալու հնարավորությունների եւ ձևաչափերի պակաս մինչ այս Փաշինյանը չի ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան