Ազգային ժողովի երեք խմբակցությունները, որոնց Սահմանադրությամբ տրված է ՀՀ վարչապետ ընտրելու լիազորությունը, նոր վարչապետի թեկնածության շուրջ կոնսենսուս չունեն: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, որը երկու տարի առաջ վարչապետի պաշտոնում ընտրել է Նիկոլ Փաշինյանին, համամիտ չէ ընդդիմության պնդմանը, թե Փաշինյանը, որպես պարտված ղեկավար, պետք է հրաժարական տա: ԲՀԿ-ն, որը մեծությամբ խորհրդարանի երկրորդ ուժն է, Սերժ Սարգսյանի ղեկավարած …

