Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ օրեր առաջ՝ հրադադարի հաստատումից հետո, Ստեփանակերտից Մարտունի ճանապարհին Արցախի 4 քաղաքացիներ են գերեվարվել Ադրբեջանի կողմից: Factor.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից։ «Մենք զբաղվում ենք բոլոր հարցերով, որոնք մեր ուշադրության կենտրոնում են հայտնվում, այդ թվում՝ Ձեր նշած վերջին դեպքը: Մենք քննարկում ենք կողմերի և ընտանիքների …