Քաշաթաղի Աղավնո գետի վրա՝ ռուս խաղաղապահների կողմից վերականգնված հիդրոէլեկտրակայանն ունի 1,7 մեգավատ դրվածքային հզորություն: Արտադրված էլեկտրաէներգիան՝ միանալով ընդհանուր ցանցին, մատակարարվելու է նաև Աղավնո համայնքին, Բերձորին ու Ստեփանակերտին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանը: «Վերականգված հիդրոէլեկտրակայանից արտադրված էլեկտրաէներգիան միանում է Հայաստանից դեպի Արցախ եկող հոսանքի ընդհանուր …

