Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մեկ անգամ զորակոչից տարկետման իրավունք տալ քոլեջների և ուսումնարանների վերջին կուրսերի ուսանողներին մինչև ուսումնառության վերջին օրը ներառյալ, սակայն ոչ ավելի քան ուսանողի 20 տարին լրանալու օրը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու …

