Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին, ժամը 19:56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի «Նավեր» կոչվող տարածքում քաղաքացի է մոլորվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։ Ժամը 21։16-ին փրկարարները սկսել են մոլորված քաղաքացու որոնողական աշխատանքները։

