Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել է, որ հայկական կողմը ժամանակավորապես կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության մամուլի ծառայությունից։ «1997 թվականից ձևավորվել և գործել է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհուրդը, որի խնդիրն է եղել տնտեսական կապերի աշխուժացման միջոցով լիցքաթափել կողմերի …