Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ միշտ պատրաստ է նրանց հետ քննարկել Հայաստանին ու Արցախին վերաբերող ցանկացած հարց և աջակցել իր հնարավորությունների սահմաններում: Նշելով, որ այսօր ստեղծված են բոլոր պայմաններն արդյունավետ փոխգործակցության համար՝ Արցախի խորհրդարանի …