Ճնշում են գործադրում, որ Սյունիքում ոչ թե կոմունիկացիաների բացում, այլ միջանցք լինի՝ առանձին կարգավիճակով․ Տարոն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Սյունիքում ադրբեջանցիների ներխուժման, հնարավոր հանգուցալուծումների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ

-Պարո՛ն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սա սադրանք է, որը, հնարավոր է, ավելի մեծ գործողության համար է կատարվել։ Ի՞նչ գործողության մասին կարող է լինել խոսքը։

-Ունեմ իմ սեփական ենթադրությունները։ Արցախյան երկրորդ պատերազմում հաղթանակ տարան, դրանից հետո փորձում են բոլոր ճակատներում չնշել, թույլ չտալ, որ Հայաստանը՝ հայկական բանակը, կարողանա վերականգնվել։ Եվ քանի դեռ Հայաստանն այսքան թույլ է և բանակը թուլացած է, իրենց տեսանկյունից նպաստավոր իրավիճակ է, փորձում են բոլոր հնարավոր տեղերում էլ ավելի նպաստավոր դիրքեր ունենալ։

Մյուս նպատակը, կարծում եմ, Սյունիքով միջանցք ստանալն է, այդ ուղղությամբ բոլոր մակարդակներում ճնշում գործադրելը, որպեսզի դա լինի ոչ թե կոմունիկացիաների բացում, այլ լինի առանձին կարգավիճակով միջանցքի տրամադրում Ադրբեջանին՝ Սյունիքի հարավով, որտեղ Հայաստանը կհրաժարվի իր սուվերեն իրավունքների մի մասից։

-Ադրբեջանցիները եկել են, ասում են՝ ահա մեր քարտեզը, սա էլ մեր հողն է։ Ընդ որում՝ շատ լավ հասկանում են, որ դա կեղծիք է, և որ իրենք կեղծարարությամբ են զբաղված։ Հիմա բանակցությունները ի՞նչ սպասելիքներով են ընթանում այս դեպքում։

-ՊՆ հայտարարությունից դատելով՝ մեր կողմից սպասելիքը մեկն է, որ պետք է հետ քաշվեն իրենց նախկին դիրքեր։ Ադրբեջանը, կարծես, այդքան էլ ցանկություն չունի․ եկել են, փորձում են հիմնավորվել։

Ինչ վերաբերում է քարտեզներին, ապա չկա աշխարհում որևէ քարտեզ, որ ցույց կտա, որ այն տեղը, որտեղ իրենք հիմա գտնվում են, երբևիցե եղել է Խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Նման բան չի եղել։

-Ռուսաստանը հայտնել է, որ շարունակում է միջնորդական ջանքեր։ Այսինքն՝ ոչ թե դաշնակցային, այլ միջնորդական։ Ինչո՞ւ։

-Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններում ես չեմ հիշում մի իրավիճակ, որ Ռուսաստանը կատարել է դաշնակցային պարտականություններ, ոչ թե միջնորդական։ Իրենք իրենց միշտ դիրքավորել են միջնորդի դերում, և պարզ հայտարարել են, որ չնայած Հայաստանի հետ ռազմական դաշինքի մեջ են, իրենք կարևոր հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ։

Երբ ադրբեջանցիները 3․5 կմ մտել են Հայաստանի տարածք, ինչն աչքով էլ տեսանելի է, եթե դու անում ես չեզոք հայտարարություն, ապա նշանակում է, որ, ըստ էության, դու օգնում ես մյուս կողմին։ Ես չեմ շտապի միանշանակ հայտարարություններ անել, քանի որ կարող ենք գործ ունենալ ներքին գործընթացների հետ, որոնցից տեղյակ չենք։ Բայց զուտ հայտարարությունները վերլուծելու դեպքում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հայտարարություններն այս իրավիճակում նպաստում են, ստացվում են հօգուտ Ադրբեջանի, ոչ թե հօգուտ ստեղծված իրավիճակը լուծելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան