ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր քննարկեց և հավանության արժանացրեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր։ Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը պարզաբանեց, որ նախագծի փոփոխություններով նախատեսվում է հավաքագրել տեղեկություն բոլոր քաղաքացիների հաշիվների վերաբերյալ։․ «Սա չի ենթադրում դրամական միջոցների շարժի կամ …

