Պուտինի պատանդն է ՀՀ իշխանությունը․ ելքը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունն է․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

–Պարո՛ն Սաքունց, շուրջ 10 օր է՝ ադրբեջանցիները զավթել են ՀՀ սուվերեն տարածքներ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, և երկրորդ օրն է՝ շրջանառվում է դեմարկացիայի մասին փաստաթուղթ։ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՔԱՎ-ը, կոշտ գնահատականներով հայտարարություն է տարածել: Մասնավորապես նշել եք, որ Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմություն չունի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, առանց քաղաքական խորհրդակցությունների, բանակցել արտաքին ուժերի հետ, ինչպես նաև ժամանակավոր կառավարության և արդեն իսկ կազմալուծված Ազգային ժողովի պայմաններում, չի կարող ընդունել Հայաստանի համար ճակատագրական որոշումներ և միանձնյա գնահատել դրանց համապատասխանությունը Հայաստանի շահերին։ Խնդրում եմ պարզաբանեք՝ ի՞նչ մտահոգություններ են առկա։

-Հայտարարության մեջ հստակ ձևակերպված են մտահոգությունները, որոնց հիմքում հետևյալն է՝ լեգիտիմության օրինապահության հիմքը հանդիսանում է հաշվետու և  թափանցիկ կառավարումը, հանրային իրազեկումը այնպիսի գործընթացների վերաբերյալ, որոնք վճռորոշ և ուղղակի ազդեցություն ունեն պետության և քաղաքացիների անվտանգության ապահովման վրա…

Մենք արդեն գտնվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլում: ժամանակին մենք հայտարարություն էինք տարածել ընտրությունների անհրաժեշտության մասին, հիմնավորել էինք, որ բարձրագույն և ներկայացուցչական մարմինը, ըստ էության, չի կատարում իր գործառույթները պետության ճակատագրի, քաղաքացիների իրավունքների վերաբերյալ վճռորոշ հարցերում… ԱԺ-ն պատշաճ խորհրդարանական վերհսկողություն չի իրականացնում քաղաքական իշխանության գործողությունների նկատմամբ և քաղաքական ղեկավարությունն էլ պատշաճ հաշվետվություն չի ապահովում ԱԺ-ի առջև: Սրանք փաստեր են, որոնք վկայում են լեգիտիմության բացակայության կամ նվազման մասին՝ որպես պետական ինստիտուտներ: Եվ այս պարագայում, երբ արտահերթ ընտրություններով լեգիտիմության ձևավորման պրոցեսի մեջ ենք, ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանային անվտանգության, ՀՀ քաղաքացիների անվտանգության հետ կապված գործողությունների գնալը, բավականին մտահոգիչ է, որովհետև այս հարցերը պետք է թողնել արտահերթ ընտրություններից հետո ձևավորվող նոր իշխանություններին, որոնք կունենան լեգիտիմություն՝ ՀՀ քաղաքացիների քվեարկության արդյունքների հիման վրա: Նախընտրական ժամանակաընթացքում նման բախտորոշ և կենսական խնդիրների լուծման գնալը համարժեք չէ, ճիշտ չէ, հիմնավոր չէ և լեգիտիմ չէ…

–Պարոն Սաքունց, ըստ Ձեզ, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը չընդունեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջարկը ռազմական աջակցության վերաբերյալ: ԱՄՆ–ը, Ֆրանսիա, Հնդկաստան շատ կոշտ ձևով դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Ինչո՞ւ իշխանությունը չի ուզում օգտվել ՀՀ շահերը պաշտպանելու բոլոր հնարավորություններից և լծակներից:

-Մոլորություն է, և դա ողբերգական հետևանքներ է ունենալու, եթե ներկա իշխանությունը ելնի այն դրույթից, որ հնարավոր է ՀՀ անվտանգության ապահովումը՝ շարունակելով գործել եռակողմ համաձայնագրի շրջանակներում: Ուժի կիրառման սպառնալիքի տակ չի կարելի գնալ սահմանազատման և սահմանանշման աշխատանքների: Նաև ՀԱՊԿ-ը չի ապահովելու ՀՀ անվտանգությունը, քո անվտանգության երաշխիքը քո ռեսուրսներն են, որոնք պետք է վերակազմակերպել. սա պետք է դիտարկել՝ որպես ելակետային դրույթ: Ոչ միայն պետք է դիմես Ֆրանսիային, ԱՄՆ-ին կամ այլ երկրի, այլ նաև քո ռեսուրսները պետք է ինքնակազմակերպես, այսինքն՝ ստեղծես անհրաժեշտ բազա, ոչ միայն զենք ու զրահի մասին է խոսքը, այլ նաև քաղաքական կոնցեպցիայի, թե ինչպիսին է քո հայեցակարգը ՀՀ հետագա անվտանգության ապահովման և զարգացման համար: Եթե անվտանգության հայեցակարգը շարունակելու է մնալ ՀԱՊԿ շրջանակներում և ռուս-հայկական ռազմավարական դաշինքի շրջանակներում, ապա դա ողբերգական հետևանքների է բերելու ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին, չի երաշխավորելու մեր անվտանգությունը և զարգացումը: Այո՛, կան այլընտրանքային ռեսուրսներ, և հիմա պետք է համարձակություն ունենալ, և եթե ՀԱՊԿ անդամ պետությունը՝ ՌԴ-ն, կարողանում է առանձին հարաբերություններ զարգացնել, այդ թվում նաև ռազմական, ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ՝ հանձին Թուրքիայի, ապա ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ Հայաստանը չի կարող ռազմական համագործակցություն ձևավորել ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ պետության, ասենք՝ Ֆրանսիայի հետ, որն աշխարհի 5 հզոր պետություններից մեկն է, ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ է: ՀՀ ներկա իշխանությունը կարծես թե գտնվում է պատանդի վիճակում՝ եռակողմ համաձայնագրի կնքահոր՝ Պուտինի ձեռքին: Ուրիշ բացատրություն չկա: Բայց եթե իշխանությունը գտնվում է պատանդի ձեռքում, պետությունը չի կարող գտնվել պատանդի կարգավիճակում: Այս առումով իշխանությունը պետք է քայլեր կատարի պատանդի վիճակից դուրս գալու համար, որի ճանապարհը հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունն է և միջազգային ատյաններում խնդիրները լուծելուն ուղղված ջանքերն են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան