Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերը համատեղ տակտիկական զորավարժություններ են անցկացրել, որոնց ընթացքում դիվերսիոն խմբերի ոչնչացման և հակաահաբեկչական գործողությունների անցկացման ունակություններ են մշակվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։ «Հատուկ ուշադրություն է դարձվել քողարկված տեղաշարժի կազմակերպմանը, դիվերսիոն խմբերի ոչնչացման, հակառակորդի սադրանքների կանխման և հակաահաբեկչական գործողությունների առանձնահատկությունների ուսումնասիրմանը»,- ասվում է ադրբեջանական պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։ Վարժանքներին մասնակցող զինծառայողների …

