Թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրսեսիան հետ մղելիս, Արցախի սահմանները պաշտպանելիս, նահատակվել է Շիրակ համայնքի 22-ամյա բնակիչ Կառլեն Մառլենի Առաքելյանը։ Նա սովորում էր ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Ուսումը կիսատ թողնելով՝ Կառլենը ծառայության է մեկնել անցյալ տարի՝ «Ես եմ» ծրագրով։ «Մարտունի 3-ում է ծառայել։ Վերջին անգամ մորը հոկտեմբերի 10-ին է զանգել։ Դրանից հետո լուր …