«Իմ քայլը» խմբակցությունը ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել են Շուշան Սարգսյանի թեկնածությունը, որն այս պահին ՏՄՊՊՀ  Իրավաբանական վարչության պետն է:

ՄՊՊՀ անդամի պաշտոնի հարցի քննարկմանը Շուշան Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ անհրաժեշտություն կա ակտիվացնել հանձնաժողովին կից հասարակական խորհրդի աշխատանքները՝ լայն շրջանակ ապահովելով խորհրդի կազմում: Կարևորեց վարչարարական բեռի թեթևացման անհրաժեշտությունը:

«Շարունակելով վերահսկողություն իրականացնել տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի լուրջ իրավախախտումների նկատմամբ, ինչպիսիք են՝ հակամրցակցային համաձայնությունները, գերիշխող դիրքի չարաշահումները, անբարեխիղճ մրցակցության գործողությունները, անհրաժեշտություն է ակտիվացնել աշխատանքները մի շարք այլ իրավախախտումների վերահսկողության ուղղությամբ, օրինակ՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահումները: Այս ինստիտուտը ներդրվել է 2021 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում»,- ասաց Սարգսյանը՝ կարևորելով նաև աշխատանքների ակտիվացումը պետական օժանդակությունների նկատմամբ վերահսկողության իրականացման առումով:

Սարգսյանն իր ելույթում նաև կարևորեց հանձնաժողովի գործունեության ընթացքում պետական գնումների շրջանակում հակամրցակցային վարքագծի նկատմամբ վերահսկողությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: