Հունիսի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև եռակողմ խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։ Նշվում է, որ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի առանձին սահմանային շրջաններում ապաէսկալացման ուղիները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել աշխատանքային շփումները։ Խորհրդակցությունների այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

