02 Հունիս 2021 | 23:15
Պետնախարարի կարգավիճակում համակարգելու եմ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, ԿԳՄՍ նախարարների գործունեությունը. Արտակ Բեգլարյան
ԱՀ նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով նոր պարտականությունները: «Սիրելի՛ հայրենակիցներ, Ինչպես արդեն հրապարակվել է, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել եմ պետական նախարար՝ ազատվելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Նոր կարգավիճակում համակարգելու եմ չորս նախարարների գործունեություն՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, կրթության, գիտության, մշակույթի …