Արտահերթին ընդառաջ Facebook-ը հայ օգտատերերին կհուշի՝ որ լուրն է ճիշտ, որը՝ սուտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Ֆեյսբուքում կհայտնվեն հուշումներ, որ այս կամ այն տեղեկությունը կեղծ է։ Ֆեյսբուք ընկերությունը և հայկական Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն են ստուգելու այդ լուրերը և մարդկանց տեղեկացնելու՝ այն ճի՞շտ է, թե՞ սխալ։

«Այսօր բոլորը որպես ինֆորմացիայի աղբյուր ընդունում են Facebook-ը, և ինչ Facebook-ը մատուցում է, այն էլ կարդում են։ Էլ չեն խորանում՝ սա որակյալ կայք է, թե սունկ-կայք։ Սունկ-կայքերն էլ դիմում են էմոցիաներին, դիմում են ինչ-որ անհավանական բաների, սենսացիոն վերնագրեր են դնում, դրա շնորհիվ մարդկանց բերում են իրենց հարթակներ, ստանում են քաղաքական շահ կամ գովազդ են վաճառում։ Եվ էս ամբողջի մեջ միակ տուժողը հասարակությունն է»,- բացատրում է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

Facebook-ի հետ համատեղ նախաձեռնությամբ հայկական լրատվական դաշտին հետևող թիմը ղեկավարող Գեղամ Վարդանյանը բացատրում է, որ իրենք ընտրելու և ստուգելու են առավել շատ տարածվող և առավել վտանգավոր լուրերը։

«Հայաստանում միշտ է այդպես, բայց հատկապես ընտրական շրջանում ավելի շատ է ապատեղեկատվությունը, սովորաբար աճում է։ Եվ նաև ինչո՞ւ ընտրական շրջանում։ Որպեսզի ընտրական շրջանում ընտրողներին օգնեն ճիշտ ընտրություն կատարել, ապատեղեկատվության, կեղծ ու սուտ լուրերի, մանիուլյացիաների չրտրվել», – բացատրում է Վարդանյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը կարծում է, որ այդպիսի ծրագիր վաղուց պետք է լիներ։ Մելիքյանը բացատրում է՝ հիմա ինֆորմացիոն դաշտը վտանգներ է պարունակում, որոնց դեմ պետք է պայքարել։

«Մանիպուլյացիաները, ֆեյք լուրերը և ապատեղեկատվությունն այն աստիճանի են հասել, որ լուրջ ազդեցություն ունեն տեղեկատվական դաշտում, և ինչ-որ մի բան, իհարկե, պետք է անել, և այս նախաձեռնությունն այդ տեսանկյունից շատ հրատապ է», – բացատրում է Մելիքյանը։

Ծրագրի ղեկավար Գեղամ Վարդանյանը նշում է, որ Facebook-ը ունի իր քաղաքականությունը, և այս ընթացքում քաղաքական գործիչների ասածները ստուգման ենթակա չեն։ Սոցցանցը, ըստ Վարդանյանի, համարում է, որ դա նրանց խոսքի ազատության իրավունքն է, և ստուգման չի գնում։

Այլ դեպքերում հայկական կողմը ստուգելու է լուրերը, դրանց մասին, վրացական կողմի միջնորդությամբ, հայտնելու է Ֆեյսբուքին, որն էլ հրապարակումների կողքին կարող է գրել, որ դրանք կեղծ են կամ որ լուսանկարը հին է և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան