ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախագահ Ջո Բայդենի հայտարարությյանը, որով նա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ «Ամբողջ ամերիկահայության եւ բոլոր նրանց համար, ով հավատում է մարդու իրավունքներին եւ ճշմարտությանը, այս օրը կնշանավորվի որպես պատմական նոր փուլ։ Նախագահ Բայդենը մարտահրավեր նետեց թուրքական սպառնալիքներին եւ 1,5 միլիոն հայերի սպանությունն անվանեց Ցեղասպանություն՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Այսպիսով, …

