Սիրիայի Հալեպ նահանգի արևելյան մասում ապրիլի 26-ին կատաղի մարտեր են տեղի ունեցել, այսպես կոչված, Սիրիայի ազգային բանակի թուրքամետ զինյալների ու իշխանամետ ստորաբաժանումների միջև , գրում է EADaily-ն։ Ընդդիմադիր Baladi News լրատվականի տեղեկությունների համաձայն՝ ծանր սպառազինությամբ ինտենսիվ մարտերը շարունակվել են շուրջ մեկ ժամ։ Կողմերից և ոչ մեկը հաջողության չի հասել։ Զոհերի ու վիրավորների մասին չի հաղորդվում։ …

