Բաքվի ապօրինի քրգործերը շիրակցի ռազմագերիների նկատմամբ․ նրանցից երեքն ազատանցիներ են

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն շինծու քրեական գործեր է հարուցել շիրակցի ռազմագերիների նկատմամբ։ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը նախ համատեղ հայտարարությամբ տեղեկացրին, որ 14 գերու նկատմամբ է հարուցվել քրեական գործ, ապա՝ ևս 13-ի։ Ընդհանուր առմամբ, քրեական գործեր են հարուցվել 27 ռազմագերիների նկատմամբ, որոնցից երեքը ազատանցի գերիներն են։

Ազատանից ի սկզբանե 6 գերի է պահվել Ադրբեջանում, որից մեկը վերադարձել է Հայաստան, մյուսները Բաքվում են։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։

Նա նշեց, որ գերիների հարազատները հիմա ավելի են հուսահատվել քրեական գործերի հարուցումից հետո։

«Հարազատների մոտ շատ վատ վիճակ է, խուճապային իրավիճակ է, մարդիկ ի՞նչ վիճակի պիտի լինեն։ Երբ լսում են այսքան ժամանակ, հույսով սպասում են, որ իրենց որդիներին պիտի վերադարձնեն, հիմա էլ տեղեկանում են, որ պիտի դատեն։ Համոզված ենք, որ եթե դատեցին, տղաները պատիժն էլ կրելու են Ադրբեջանում։ Հաստատ թույլ չեն տա այլ երկրում կրել։ Չգիտեմ՝ ինչ է լինելու»,- ասաց Վարդան Իկիլիկյանը։

Նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրանական քարոզարշավ էր անցկացնում Ազատանում։ Գերիների ծնողները դիմել են այս հարցով ու ստացել պատասխան՝ պետք է սպասել։

«Ծնողները ջղայնացած մոտեցել էին, ասել էին՝ բա հիմա արդեն դատում են մարդկանց, ասում էիք՝ կբերեք։ Ասել է՝ կներեք, երկու ամիս էլ սպասեք։ Երկու ամիս ինչի՞ պիտի սպասեն։ Կարծես վարչապե՞տը պիտի համաներումը ստորագրի Ադրբեջանի փոխարեն։ Չգիտեմ՝ հույսը ինչի վրա է՝ երկու ամիս էլ սպասելու համար։ Սպասենք, որ ի՞նչ անենք, բայց և չսպասենք՝ ինչ պիտի անենք»,- նշեց համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով՝ վերջին անգամ գերիները հարազատների հետ հեռախոսազրույց են ունեցել մի ամիս առաջ, մի քանի օր առաջ էլ մեկը կամ երկուսն են խոսել։

Նշենք նաև, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցերի՝ 14 շիրակցի ռազմագերու շինծու քրեական գործերով նախնական դատական նիստը տեղի է ունենալու հունիսի 16-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, մյուս 13 գերիների դատավարությունն էլ կայանալու է հունիսի 22-ին։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տարբեր քրեական գործեր են հարուցել, որակել են դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։

8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Գերիների վերջին խումբը՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին։ Նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Մյուս գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։

Էմմա Չոբանյան