Էրդողանն Անդրկովկասից դուրս է մղում ՌԴ-ին․ թուրք սուլթանը մեկնում է Ղարաբաղ՝ նոր կալվածքները տեսնելու

Լուրեր

13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
13.12.2024 | 11:12
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
13.12.2024 | 11:11
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
13.12.2024 | 10:58
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ կան տուժածներ
13.12.2024 | 10:43
Ցածր տեսանելիության պատճառով «Զվարթնոց»-ում հնարավոր չի եղել վայրէջք կատարել․ խոսնակ
13.12.2024 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ
13.12.2024 | 10:26
Շիրակի մարզպետի պաշտոնում վարչապետը կառաջադրի Դավիթ Առուշանյանի թեկնածությունը
13.12.2024 | 10:12
Փաշինյանը ստորագրել է Սարիկ Մինասյանին Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու որոշումը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին նա հայտարարել է Անկարայում «Արդարություն ու զարգացում» իշխող կուսակցության նիստին։ Նա բանակցություններ կանցկացնի Իլհամ Ալիևի հետ Շուշի քաղաքում։ Հանդիպումը կկայան հունիսի 15-ին, գրում է «Свободная пресса»-ն։

«Բրյուսելում ծրագրի ավարտից հետո կմեկնեմ Բաքու՝ նախագահ Իլհամ Ալիևին հյուրընկալվելու։ Այնտեղից մենք կմեկնենք Շուշի՝ օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի քաղաքներից մեկը։ Այնտեղ մի շարք միջոցառումներ ու հանդիպումներ կանցկացնենք»,- հայտնել է Էրդողանը։

Հոդվածագիրը հարցադրում է անում՝ արդյո՞ք սա կնպաստի հակամարտության կարգավորմանը, և նշում՝ հազիվ թե։

«Երևանում այս այցը հաստատ սուր քննադատության կենթարկեն։ Եվ արդյո՞ք Մոսկվային պետք է, որ Էրդողանն այնտեղ երևա։ Նկատենք, որ վերջին շրջանում Անկարայի ներկայությունն Ադրբեջանում կտրուկ աճել է: Հատկապես ռազմական ոլորտում: 2021-ին թուրքական ռազմական արտահանումներն Ադրբեջան աճել են 850,4%-ով՝ 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ: Բացի այդ, ստորագրվել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագրեր, որոնք ենթադրում են համատեղ ռազմական հետազոտություններ երկու երկրների տարածքներում, որոնց համաձայն՝ թուրքական պաշտպանական գերատեսչությունները կարող են իրենց գործունեությունը ծավալել Ադրբեջանի տարածքում ու նոր արտադրություն հիմնել հանրապետության տարածքում։ Բացի այդ՝ ադրբեջանցի սպաները ուսանում են թուրքական բուհերում և դուրս են մղում խորհրդային կրթություն ու մտածողություն ունեցող մարդկանց։ Երկու երկրները նաև պարբերաբար համատեղ վարժանքներ են անցկացնում։ Վերջերս Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ երեք հանքավայրեր կփոխանցվեն թուրքական ընկերությունների շահագործմանը: Իսկ նավթի վաճառքից ստացված հասույթը վաղուց է ուղղված Թուրքիային:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա հունվարին Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ Թուրքիան անհրաժեշտ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղում կայունությունը պահպանելու համար: Ի՞նչ ներդրման մասին է նա խոսել․ հասկանալի է, որ Թուրքիային անհրաժեշտ է Նախիջևանով և հայկական Սյունիքով անցնող միջանցք՝ Ադրբեջանի մյուս մասի հետ կապվելու և դեպի Կասպից ծով ելք ստանալու համար: Բայց արդյո՞ք Ռուսաստանին դա պետք է, դա արդեն մեծ հարց է»,- գրում է պարբերականը։

«Ինչպես տեսնում ենք՝ Էրդողանն ու Ալիևն այժմ կլինեն Շուշիում՝ «ընտանեկան ուղևորությամբ»։ Սրանով իսկ ընդգծվում են առանձնահատուկ, պրակտիկորեն սերտ բարեկամական հարաբերությունները հայտնի «երկու պետություն՝ մեկ ժողովուրդ» սկզբունքով։ Ավագ օսման եղբայրը հյուր է գնում կրտսեր ադրբեջանցուն։ Ընդ որում, այս մոդելը տարածվում է բոլոր թուրքերի վրա՝ անկախ այն բանից, թե որտեղ են նրանք ապրում։ Պատահական չէ, որ Տաջիկստանի հետ վերջին սրացման ժամանակ թուրքերն անհապաղ ղրղզներին առաջարկեցին անօդաչու թռչող սարքերի՝ «Բայրաքթարների» մատակարարում: Մեկ այլ կարևոր կետ. Էրդողանը կմեկնի Ղարաբաղ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես հետո, որտեղ կհանդիպի իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ: Զգացողություն կա, որ Վաշինգտոնը ցանկանում է վերագործարկել հարաբերությունները Անկարայի և Բաքվի հետ: Իզուր չէ, որ օրերս Ադրբեջան այցելած ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը նրան անվանել է «կարևորագույն ռազմավարական գործընկեր», իսկ Թուրքիային՝ «մերձավոր դաշնակից»։ Չի բացառվում, որ այստեղ հող կնախապատրաստվի՝ Ռուսաստանին հետխորհրդային տարածքից դուրս մղելու համար։

Այս պարագայում Էրդողանի պանթուրքիզմի հայեցակարգը ՆԱՏՕ-ի համար միանգամայն ձեռնտու է։ Առավել ևս, որ որպես ՆԱՏՕ-ին հակակշիռ ստեղծված ՀԱՊԿ-ն գտնվում է խորը կոմայի մեջ։ Հիմա Հայաստանը դիմել է կառույցին, քանի որ Ադրբեջանը, Ղարաբաղում տարած հաղթանակից ուրախացած, իր համար տարածքներ է «քամում» նաև երկրի հարավում՝ Սյունիքում: Հիշեցնեմ, որ անդամ երկրներին արտաքին ագրեսիայից պաշտպանելու պարտավորությունն ուղղակիորեն շարադրված է ՀԱՊԿ կանոնադրության մեջ: Այս դիմումին հաջորդեց ծաղրական պատասխան, թե ներկայում նախագահող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը միջոցներ կձեռնարկի»,- լրատվականի հետ զրույցում ասել է «Ուրիշ Ռուսաստան» ընդդիմադիր կուսակցության համակարգող Անդրեյ Դմիտրիևը:

Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Էրդողանն աջակցություն է ցույց տալիս Բաքվին, ինչն ուղղված է նաև ներքին լսարանին: Սակայն Նեյժմակովն ուշագրավ է համարում նաև այն փաստը, որը Ալիև-Էրդողան հանդիպումը կկայանա Թուրքիայի ղեկավարի՝ Բայդենի հետ հանդիպումից անմիջապես հետո:

«Էրդողանի համար Բայդենի հետ հանդիպման նախապատրաստման ընթացքում կարևոր է ընդգծել հարևան տարածաշրջաններում և, ընդհանուր առմամբ, թյուրքական աշխարհում իր երկրի ազդեցությունը: Պետք է ընդգծել, որ Բայդենի վարչակազմի համար, որը միջազգային ասպարեզում բախվել է մի շարք նոր մարտահրավերների, դժվար թե Հարավային Կովկասը լինի առաջնահերթությունների շարքում, գոնե առաջիկայում: Հետևաբար, Թուրքիայի գործունեությունն այս տարածաշրջանում հազիվ թե հանդիսանա Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների հիմնական խնդիրը»,- ասել է նա:

Անդրադառնալով Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ հնչած հայտարարությանն առ այն, որ Թուրքիան անհրաժեշտ ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղում կայունություն պահպանելու համար, փորձագետը նշել է․ «Թուրք սպաների նման հայտարարությունները հնչել են նաև ավելի վաղ։ Դրանք մի կողմից Ադրբեջանի համար ազդակ են հանդիսանում, որ Անկարան չի մոռանում նրա շահերի մասին։ Մյուս կողմից՝ սա նաև ազդանշան է Մոսկվային, որ սույն թեման կարող է բարձրացվել հերթական ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ։ Իսկ երբ ռուս պաշտոնատար անձինք հիշատակում են Թուրքիայի այդ դերակատարության մասին, ինչպես վերջերս արեց Լավրովը, հասկացնում են, որ գիտակցում են Անկարայի ներգրավվածությունն այդ իրավիճակին ու պատրաստ են հաշվի առնել այն թուրքական կողմի հետ երկխոսության ժամանակ»։

Խոսելով այն մասին, թե որքանով Ռուսաստանը կարող է հակազդել այս աճող ազդեցությանը և որքանով է Անկարան խանգարում Ռուսաստանին իրագործել իր ծրագրերը տարածաշրջանում, փորձագետը նշել է․ «Կան գործոններ, որոնք ամրապնդում են ՌԴ-ի դիրքերը Թուրքիայի հետ բանակցություններում։ Մասնավորապես, Անկարայի շահագրգռվածությունը Մոսկվայի հետ տնտեսական կապեր ստեղծելու հարցում ոչ մի տեղ չեն անհետացել։ Բացի այդ, անգամ թուրքական կողմի հետ երկխոսելու՝ Վաշինգտոնի պատրաստակամությանը, ԱՄՆ-ի և Անկարայի հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, բարդ կմնան»։

Տաթև Ֆռանգյան