Սիրիայում Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներից հրետակոծության հետևանքով հինգ խաղաղ բնակիչ է զոհվել։ Լրագրողներին այս մասին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ապրիլի 7-ին Մոսկվայի ժամանակով 18.30-ից 19.10-ը, Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից հրետանային հարվածների հետևանքով Հալեպ նահանգի Թել Ռիֆաթ շրջանում հինգ խաղաղ բնակիչ է զոհվել: Վեց մարդ …

