Հեղափոխությունը տեղի է ունեցել, հեղափոխությունը կատարել է ՀՀ քաղաքացին, այլ հարց է, թե հեղափոխության օրակարգն ինչքանով է իրականացվել իշխանության կողմից: Այս մասին «Ոստիկանական բարեփոխումներ, որոնք ոչինչ չեն փոխել» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Ժողովուրդը կասեցրել է ավտորիտար կառավարման հետագա շարունակումը: Այժմ փորձ է արվում զրոյացնել կամ …

