Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Անցած տարվա նոյեմբեր ամսին վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակներում իրականացրել և իրականացնում ենք սոցիալական աջակցության ծրագրեր մեր տեղահանված և տուժած հայրենակիցների համար: Այդ միջոցառումների քանակը հանրագումարով ընթացքող և այս …

