Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը ստորագրել են կենսաբանական անվտանգության մասին միջկառավարական հուշագիր: «Այսօր մենք ստորագրել ենք կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիր: Դրա իրականացումը կոչված է զգալի ներդրում ունենալու այս զգայուն և ավելի արդիական դառնող ոլորտում համագործակցության հետագա զարգացման մեջ, կօգնի ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածությունը», – …

