Չեխիայի հարավ-արևելքում՝ Սլովակիայի ու Ավստրիայի սահմանից ոչ հեռու, հզոր տորնադոն ամայացրել է մի քանի բնակավայրեր։ Հաղորդվում է առնվազն 300 տուժածի մասին, տեղեկություններ են ստացվում զոհվածների մասին։ Փրկարարները օգնություն են ցուցաբերում տուժածներին ու փլատակների տակ որոնում են մարդկանց, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Տուժած շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Քամին, որի արագությունը հասել է 267-322 կմ/ժ-ի, …

