Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում այսօր նոր մզկիթի հիմնարկեքի արարողություն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` արարողությանը մասնակցել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընտանիքի անդամների՝ կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և դուստրերի՝ Աեյլա ու Արզու Ալիևաների հետ։ «Այսօր մենք դրեցինք Շուշիի նոր մզկիթի հիմքը։ Շուշիում նոր մզկիթ կկառուցվի։ Ես վաղուց եմ կառուցման մասին որոշում կայացրել և մտածել դրա ճարտարապետության …

