Երեկ երեկոյան մի քիչ թուլություն եմ ունեցել, մկանային ցավ, բայց այսօր արդեն այդ ախտանշաններն անցել են, ինձ լավ եմ զգում: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, որը երեկ պատվաստվել էր «Աստրազենեկա» պատվաստանյութով: Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ Ավանեսյանն ընդգծեց, որ առողջապահական առումով շատ կարևոր է օր առաջ ընդլայնել պատվաստման …

