Սամվել Բաբայանն ասում է՝ պայքարեի՛ք, հաստավիզ գեներալներ, բայց այդ գեներալների մեծ մասին ինքն է նշանակել․ Վահան Բադասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցն ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանի հետ

-Պարո՛ն Բադասյան, Հայաստանում համապետական արտահերթ ընտրություններն ավարտվեցին և Փաշինյանի թիմը կրկին վերընտրվեց։ Ինչո՞վ եք պայմանավորում այս արդյունքը։

-Ես արդյունքը, միանշանակ, պայմանավորում եմ այն հանգամանքով, որ Փաշինյանը 3 տարի շարունակ իր ոչինչ չանելով և նաև պատերազմում տանուլ, Արցախը տանուլ տալով, որն ի դեպ՝ իր ծրագրի մեջ էր, ինքը կարողացավ իր անգործությունը փաթաթել հների վրա։ Ինքը տաք-տաք պահեց հներին՝ Ռոբերտ Քոչարյանին դարձնելով չարիքների սիմվոլ։ Եվ բռնել-բաց թողնելով հասցրեց ՍԴ և ազատեց Քոչարյանին պատասխանատվությունից՝ դարձնելով լիդեր։ Ընտրություններում նրան բևեռ դարձրեց։

-Ռոբերտ Քոչարյանի գլխավորած և Սերժ Սարգսյանի ու Վանեցյանի կուսակցություններից կազմված դաշինքները կլինեն նոր խորհրդարանում։ Ինչպիսի՞ ընդդիմություն իրենք կարող են լինել և արդյոք սպասում էիք, որ  հանրությունն իրենց այդչափ ձայն կտա։

-Ես, այո, նման բան սպասում էի։ Ես հիասթափված էի այդ ընտրություններից և բոլոր գիտակից մարդիկ էին դա սպասում։ Պարզապես ոմանք հույսները դրել էին հրաշքների վրա, բայց հրաշքներ աշխարհում չեն լինում և արդյունքները սպասելի էին։ Հիմա շատերն ասում են, թե սա Նիկոլի վերջին շանսն է։ Ոչ, սա վերջին շանսը չէ, իր սատանայությունները սկսվում են։ Ինքը հիմա ընդհանրապես իր ամեն չարած բան գցելու է հների վրա։ Փաշինյանը կասի՝ ժոովուրդ, ես մինչև չեմ կարողացել աշխատել, խանգարել են հները, դուք իմ գլխին սարքել, նրանց բերել եք խորհրդարան, ես ինչպե՞ս աշխատեմ։

-Սամվել Բաբայանը մի քանի անգամ հարցազրույցներում առաջարկել է իրեն տալ պաշտպանության ոլորտը, այլ խոսքով՝ նա հավակնում է Պաշտպանության նախարարի պաշտոնին։ Բաբայանին տեսնո՞ւմ եք այդ պաշտոնում։

-Ես անձամբ չեմ տեսնում այդ պաշտոնում։ Ես Բաբայանին չեմ համարում հայրենասեր մարդ։ Սամվել Բաբայանը 2 տարի առաջ եկել է այստեղ, զոհ է ներկայացել, թե գիտեք, ինձ զրկել են քաղաքացիությունից և այլն, բայց այնինչ ինքը՝ 2004-ին դուրս գալով բանտից, անմիջապես եկել է Հայաստան և որպեսզի կարողանար մասնակցել 2007-ի ԱԺ ընտրություններին, գրանցվել է Երևանում, կուսակցություն ստեղծել և եղել է առաջին համարը։ Ինքն ասում է՝ պայքարեի՛ք, հաստավիզ գեներալներ, ինձ նման բանտ նստեիք, ի դեպ՝ այդ գեներալների մեծ մասին ինքն է նշանակել։ Երկու նախագահների նկատմամբ մահափորձ կատարելու համար բանտ նստելով՝ ինքը համարում է, որ պայքարել է Արցախի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան