Factor TV-ի հարցազրույցը ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ -Տիկի՛ն Նազարյան, արդյո՞ք կառավարող «Իմ քայլը» պատրաստվում է կատարել հեղափոխական խոստումը և Ընտրական նոր օրենսգիրք ընդունել արտահերթ ընտրություններից առաջ։ -Մենք խմբակցությունում կայացրել ենք որոշում՝ առաջարկել խորհրդարանին ընտրությունների գնալ համամասնական ընտրահամակարգով։ Սա կարծում եմ՝ ամենակարևոր հեղափոխական նախընտրական խոստումն է, որ մենք ստանձնել ենք և …

