Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Անցած օրերին աշխատանքային այցով եղել եմ Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա և Ասկերանի շրջանի Սարուշեն, Շոշ, Խանապատ և Խրամորթ համայնքներում: Տեղերում բնակիչների հետ քննարկել ենք ինչպես անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները: Հանձնարարականիս համաձայն՝ այդ համայնքներում աշխատուժի ավելացման հաշվին նոր թափ կստանան շինարարական աշխատանքները: Շրջայցիս ընթացքում …

