Հակառակորդի կրակոցից վիրավորված Երասխի համայնքապետին վիրահատել են

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար, հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Ռադիկ Օղիկյանին վիրահատել են, նրա ինքնազգացողությունը լավ է:
Factor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը։

Նրա խոսքով՝ Օղիկյանն իրենց մոտ տեղափոխվել է գիշերը՝ ձեռքի և ուսի շրջանում բեկորային վիրավորմամբ։

Մինչ այդ, համայնքապետն «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ում էր, սակայն այնտեղ կարողացել են ցուցաբերել միայն առաջին բուժօգնություն: «Կեսգիշերին մեզ մոտ տեղափոխվեց Ռադիկ Օղիկյանը՝ գնդակը ուսի հատվածում։ Մենք չունեինք անհրաժեշտ բժշկական տեխնիկան, ուստի վերքը մշակելուց անմիջապես հետո՝ տեղափոխեցինք Երևան»,- Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲԿ տնօրեն Արայիկ Սարդարյանը։

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել է հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Օղիկյանը վիրավորվել է այն պահին, երբ փորձել է կազմակերպել ադրբեջանցիների գործողությունների հետևանքով տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

Ռոզա Վարդանյան