Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ Վրաստանը նախատեսվածից ավելի շուտ՝ մարտի 13-ից կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին նախարարը հայտնել է հատուկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է aliq.ge-ն։ Նրա խոսքով՝ երկրում «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութի ներկրումը տեղի կունենա փուլ առ փուլ: «Մենք ունենք շատ կարևոր տեղեկություն, որ Վրաստանը պատվաստանյութ ստանալու է արագացված տեմպով: Հաստատված տեղեկություն …