Պետք է զարգացնել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը՝ «ոչ թե ինչ սովորել, այլ ինչպես սովորել» բանաձևով. Վահան Քերոբյան

Լուրեր

08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի և էկոնոմիկայի ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը մշակել է մասնագիտական պահանջարկի ծրագիր, որն էլ գերատեսչությունների քննարկման առանցքում էր: Ծրագրի նպատակն է գնահատել մասնագիտական պահանջարկի և առաջարկի միջև առկա և պոտենցիալ խզումը, կանխատեսել այդ խզման վերացման կամ նվազեցման համար մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը՝ ըստ ոլորտների, և հաշվարկել թիրախային ոլորտներում անհրաժեշտ կադրերի պատրաստման ծախսը պետության համար:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ողջունել է գործընկերներին և կարևորել ոլորտում ճիշտ համագործակցության արդյունավետությունը. «Նախ հասկանանք՝ որքանով է արդարացված պետական ներդրումը տվյալ մասնագիտության համար, կա՞ պահանջարկ, թե՞ ոչ: Այս համատեքստում շատ կարևոր է ունենալ զբաղվածության այլընտրանք՝ առաջարկելու երիտասարդությանը, որպեսզի կրթությունն ինքնանպատակ չլինի»:

Վահրամ Դումանյանն ընդգծել է մասնավոր հատվածի հետ համագործակցության կարևորությունը, որտեղ պետք է հաշվի առնել հայաստանյան իրականությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ իրենց աշխատանքներում փորձում են ներգրավել բոլոր այն կառույցներին, որոնք կարող են ապահովել գործընթացի արդյունավետությունը. մասնավորապես  ընդգծել է Տնտեսագիտության ինստիտուտի դերը:

Վահան Քերոբյանը մատնանշել է՝ կան մասնագիտություններ, որոնք ունեն պահանջարկ, կան տեղեր, կա պետպատվեր, բայց ոչ ոք չի դիմում. «Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ գործիքակազմով այդ մասնագիտությունները դարձնենք ավելի գրավիչ ուսուցման համար: Մեր խնդիրն է նաև ճիշտ և ժամանակին արձագանքել աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին»:

Մասնագիտական  պահանջարկի առումով նա առանձնացրել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փորձը, որն արդեն կա այդ խնդիրը լուծելու համար: Նախարարի տեղակալի համոզմամբ՝ պետք է ստեղծվեն համակարգային գործիքներ, մշակվի շարունակական մեխանիզմ՝ ընդունելության գործընթացը, տեղերի բաշխումն իրականացնելու համար: Նա հատկապես ընդգծել է միջին մասնագիտական կրթական համակարգում մի շարք գործոնների վերանայումը, որոնց թվում՝ ուսհաստատություն-մասնավոր սեկտոր համագործակցության ամրապնդումը, մշակված կրթական չափորոշիչների արդյունավետության բարձրացումը, մասնագիտական կրթության զարգացման ազգային խորհրդի դերի վերանայումը:

«Նախ վերլուծենք դաշտի պահանջարկը՝ հասկանալու, թե ինչպես ապահովենք ընդունելության ճկունությունը: Ճիշտ ախտորոշման համար լուրջ հետազոտություն է պետք. մասնագիտությունները պետք է համապատասխանեն կարիքներին: Մենք մեր առաջին քայլերն արդեն արել ենք. տնտեսության կարիքները վերլուծելով՝ նոր մասնագիտություններ ենք ներդրել միջին մասնագիտական կրթական համակարգում, օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգի, արևային էներգիայի կուտակման, շարժվող ռոբոտների ու սարքերի և այլ ոլորտներում մասնագետներ ենք պատրաստում ՀՀ տարբեր մարզերում՝ գնահատելով հենց տեղական պահանջարկը»,- հավելել է փոխնախարարը:

Լրացնելով գործընկերոջը՝ Վահան Քերոբյանն ասել է, որ պետք է զարգացնել աշխատանքի վրա հիմնված ուսուցումը՝ «ոչ թե ինչ սովորել, այլ ինչպես սովորել» բանաձևով:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ասպիրանտական տեղերի հատկացման, այդ գործընթացի արդյունավետության ուսումնասիրման և բարձրացման, մրցակցային դաշտի ուժեղացման խնդիրներին: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հավելել է, որ ասպիրանտական ամենաշատ տեղերը հատկացվում են էկոնոմիկայի ոլորտի մասնագիտություններին:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը որոշել են ձևավորել աշխատանքային խումբ, ուսումնասիրել այլ երկրների փորձը, որոշակի առաջադրանքների հիման վրա ուսումնասիրել դաշտը, գնահատել կարիքներն ու պահանջարկը և շարունակական հանդիպումների միջոցով ապահովել գործընթացի արդյունավետությունը: