Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում արմատականների դեմ կշարունակվեն առնվազն ևս մի քանի օր: Այսօր նման հայտաարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրի հարավում տեղական խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Օպերացիան կշարունակվի առնվան ևս մի քանի օր։ Դրանից հետո արմատականների կողմից ցանկացած կրակոցին կհետևի ամենավճռական պատասխանը»,- Իսրայելի վարչապետի խոսքերն է մեջբերում The Times of Israel-ը։ …

