Թուրքիայի փափուկ ուժը դրեց ռիսկային ռազմական ձեռքբերումների հիմքը․ ամերիկացի փորձագետ

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Թուրքիայի կողմից փափուկ ուժի օգտագործումը՝ ներառյալ դիվանագիտության, առևտրի, ընկած են ռիսկային, ռազմական ու աշխարհառազմավարական ձեռքբերումների հիմքում։ Այս մասին ասել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ ու ռազմաքաղաքական փորձագետ Ռիչ Օութզենը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Թուրքիայի ռազմական ներխուժումները սիրիական Իդլիբ և Լեռնային Ղարաբացի հարակից տարածքներ, ըստ Օութզենի, ցույց են տալիս, որ որոշ ռիսկերի արժի գնալ։

«Մենք տեսնում ենք դիվանագիտական համագործակցության օրինակ, դիվանագիտական համագործակցությունը ծնում է կոմերցիոն ակտիվություն, կոմերցիոն ակտիվությունը՝ ռազմական համագործակցություն, իսկ ռազմական համագործակցությունը տանում է փոխանակումների, որոշ դեպքերում՝ ռազմական և արդյունաբերական համագործակցության»,- ասել ամերիկացի փորձագետը՝ հավելելով․ «Եվ շուտով արդյունքը կլինի, կունենաք ցանց, որն իր մեջ ներառում է վայրեր Բալկաններում, Կովկասում, Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում»։

Փորձագետը նշում է, որ Թուրքիան վերջին տարիներին եռապատկել է իր դիվանագիտական ներկայացուցչություններն Աֆրիկայում և ավելի քան 6 անգամ ավելացրել մայրցամաքի հետ ապրանքաշրջանառության ծավալը։ Թուրքիան նաև հեղափոխություն է արել իր ռազմական տեխնոլոգիական ոլորտում՝ արտադրելով նոր անօդաչու թռչող սարքեր, արբանյակներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։ Օութզենն ասել է, որ ավանդական արտաքին քաղաքականությունը հանրապետական ժամանակահատվածում ավելի զգուշավոր էր ու պրագմատիկ՝ ի հակադրության սրա։

«Նույնիսկ սառը պատերազմից հետո մենք տեսանք, որ Թուրքիան շատ զգուշավոր էր, նրանք հետևում էին «զրո խնդիր՝ հարևանների հետ» քաղաքականությանը, որը փորձում էր լուծել խնդիրները Սիրիայում, Իրանի հետ, Ռուսաստանի հետ, բայց գտավ, որ տարածաշրջանը այրվում է կրակի մեջ»,- ասել է ամերիկացի փորձագետը։

Նա նշել է, որ 2020 թվականին էլ Թուրքիան ցույց տվեց իր ուժը բազմաթիվ ճակատներում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Լեռնային Ղարաբաղը։

«Երեք տարբեր թատրոն՝ ուժի ցուցադրման երեք տարբեր դրամատիկ կիրառումներով, 4-րդն էլ PKK-ի դեմ ամբողջ տարվա ընթացքում պայքարն է, Սիրիայում՝ ավելի փոքր, Իրաքում՝ ավելի մեծ ծավալով։ Սա չի համապասխանում թույլ կամ մեկուսացած Թուրքիայի գաղափարին»,- ասել է է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետը։

Էմմա Չոբանյան