Վարդենիսում թշնամու անօդաչու սարք է խոցվել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Factor.am-ի հավաստի տեղեկություններով՝ քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հայկական կողմը անօդաչու թռչող սարք է խոցել։

Հիշեցնենք, որ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը 00։10-ի սահմաններում մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզում պայթյունի ձայն է լսվել՝ հավելելով՝ հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։ Քաղաքապետը, որը խոստացել էր պարզել պայթյունի հանգամանքները, այժմ անհասանելի է։

Տեղեկացանք նաև, որ որոտացել է ևս մեկ պայթյուն, սակայն արդյոք այս անգամ անօդաչուն խոցել հաջողվել է, թե ոչ՝ տեղեկությունները հակասական են․ Վարդենիսից մեզ փոխանցում են, որ ԱԹՍ-ն խոցվել է, սակայն ՊՆ մեր աղբյուրը խոցումը չի հաստատում։ Այս պահին աշխատում է ՀՀ ԶՈւ ՀՕՊ համակարգը։ Թե քանի անօդաչու թռչող սարք է այժմ Վարդենիսի երկնքում՝ հայտնի չէ։ Հայտնի չէ նաև՝ արդյոք խոցված անօդաչուն հետախուզական է, թե հարվածային։

Հիշեցնենք` հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հայկական կողմն այդ օրը հաղորդել էր 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին: Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը 10։40-ից հաստատվել է հրադադար։ Սակայն հրադադարը պարբերաբար խախտվում է ադրբեջանական կողմից, հայկական կողմը հուլիսի 29-ի առավոտյան հայտնեց ևս մեկ վիրավորի մասին:

Արփի Հակոբյան