Սոցիալ-մշակութային թեմաներն օգտագործվել են հանրությանը մոլորեցնելու և թիրախավորելու համար: Այս մասին այսօր առցանց քննարկման ժամանակ ասաց անկախ հետազոտող Արշալույս Բարսեղյանը՝ հավելելով, որ տեղեկատվական արշավներ էին իրականացվում թե ավանդական լրատվամիջոցների, թե սոցիալական ցանցերի միջոցով: Բարսեղյանն իր այլ գործընկերների հետ Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացրել է հետազոտություն՝ նվիրված ապատեղեկատվությանն ու կեղծ պատմույթներին։ Հետազոտությունը բաղկացած է …

