«Դելտա» շտամը մեծամասնություն է կազմում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի մեջ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում հորդորել է ՀՀ քաղաքացիներին պատվաստվել՝ նշելով, որ սեկվենավորված 64 նմուշից հայտնաբերվել է 51 «Դելտա» և 9 բրիտանական շտամ:
Մի՛ վտանգեք Ձեր, Ձեր ընտանիքի և հանրության առողջությունը: Պատվաստվե՛ք, եղե՛ք առողջ և պաշտպանված, հորդորում է նախարարը: