Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր ԱԺ նիստում անդրադարձան հայ ռազմագերիների խնդրին: «Հունիսի 1-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ավարտել է հայ 14 ռազմագերիների դեմ հարուցված մեղադրանքի նախաքննությունը, և մեր ռազմագերիներին, որոնք Ադրբեջանը համարում է դիվերսանտներ, ահաբեկիչներ, ուղարկվել է դատարան»,- իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Նրանք մեղադրվում են տեռորիզմի, Ադրբեջանի տարածքում այլ հանցագործ գործունեություն ծավալելու …

