Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ ուժերի համար մզկիթ է կառուցվում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Նախարարի խոսքով՝ մզկիթի կառուցման պատճառն այն է, որ խաղաղապահների շարքում նաև մահմեդականներ կան։ «Մզկիթի կառուցման աշխատանքներն ընթանում են, այն կծառայի միայն խաղաղապահ առաքելության կազմում ներգրավված, մահմեդականություն դավանող զինծառայողներին»,- նշեց ԱԳ նախարարը։ …

