«Իսլամական պետության» ահաբեկիչ գրոհայինները Սոմալիում քաղաք են գրավել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինները գրավել են Սոմալիի հյուսիսարևելյան Պունթլենդ նահանգի Բալիդհին քաղաքը: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Garowe Online սոմալիական լրատվական պորտալը:

Ըստ լրատվականի՝ ահաբեկիչների խմբերը քաղաք են մտել օգոստոսի 18-ին՝ կառավարական ստորաբաժանումների հետ համառ մարտերից հետո: Պունթլենդի նահանգի իշխանությունները հայտնել են, որ սպանվել է շրջանի վարչական ղեկավարը:

Լրատվականը նշում է, որ Բալիդհինը դարձել է Սոմալիի առաջին քաղաքը, որն անցել է ԻՊ-ի կառույցների վերահսկողության տակ:

ԻՊ-ի առաջին բջիջները հայտնվել են Սոմալիի հյուսիս-արևելքում 2015 թվականին: Մինչ քաղաքի ներկայիս գրավումը զինյալները հիմնականում գործել են Գոլիսի լեռներում, որտեղ տեղակայված են նրանց հենակետերը: Փորձագետները նրանց թիվը գնահատում են շուրջ 400 զինյալ:

2004-ից Սոմալիի տարածքում գործում է մեկ այլ իսլամիստ ահաբեկչական խմբավորում ՝ «Ալ-Շաբաբը», որը կապված է «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ։ ԻՊ-ի և «Ալ-Շաբաբի» սոմալիական ջոկատները թշնամական հարաբերությունների մեջ են, ինչի հետևանքով նրանց միջև զինված բախումներ են գրանցվում:

Տաթև Ֆռանգյան