02 Ապրիլ 2021 | 18:41
Համաշխարհային գերտերությունները կքննարկեն Իրանի միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձի հարցը
Համաշխարհային գերտերությունները և Իրանը այսօր կհանդիպեն տեսակոնֆերանսի ձևաչափով՝ քննարկելու Միացյալ Նահանգների հնարավոր վերադարձը Իրանի միջուկային գործարքին, գրում է France 24-ը: Ըստ ԵՄ հայտարարության՝ այսօր կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության և Իրանի ներկայացուցիչները։ «Մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային գործարքին Միացյալ Նահանգների հնարավոր վերադարձի հեռանկարը և բոլոր կողմերի կողմից համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացումը …