ԱԺ-ն Կառավարության ծրագրի քննարկումը կսկսի օգոստոսի 24-ին
Քաղաքականություն
20.08.2021 | 16:50«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` Կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով օգոստոսի 24-ին` ժամը 10.00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը:
Այս մասին որոշումը ստորագրվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։