Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն այսօր այցելել են Սյունիքի մարզ. տեղակացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Շիկահող բնակավայրում բացվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ: Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ և Ճակատեն բնակավայրերից 25 բնակիչ է կամավորագրվել: Հենակետի աշխատանքների կազմակերպման համար տրամադրվել է հրշեջ մեքենա, որը ԱԻՆ-ի հաշվեկշռից նվիրատվության միջոցով փոխանցվել է …